
Միացյալ Նահանգները ծրագրել է մինչև հունվար կորոնավիրուսի պատվաստանյութի 100 մլն չափաբաժինը բաշխել բնակչության շրջանում: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ գրում է Gazeta.ru կայքը:
ԱՄՆ իշխանությունների հավաստմամբ՝ դա տեղի կունենա ամենաուշը հունվարին: Նշվում է, որ ապրիլին պատվաստվելու հնարավորություն կունենան ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի: