Դերասան Սարգիս Գրիգորյանն այս շրջանում նորություններ ունի: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ իր մասնակցությամբ «Ա.Կ.Ա» և «Վերադարձ» ֆիլմերն արդեն պետք է հեռուստատեսությամբ ցուցադրվեին, բայց համաճարակային իրավիճակի պատճառով դրանց ցուցադրումը հետաձգվել է:
«Դեռ չգիտեմ` կոնկրետ երբ կցուցադրվեն, բայց հուսով եմ` շուտով: Նկարահանվել եմ նաև Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմում, որն արդեն մոնտաժային փուլում է, այլ մանրամասներ դեռ չեմ կարող ասել: Երեք ֆիլմերում էլ գլխավոր հերոսի դերում եմ»,-ասաց նա:
Սարգիսը նշեց, որ Հայաստանի բնությունը ևս շատ է սիրում, առանց դրա ապրել չի կարող. «Կխելագարվեմ, եթե շաբաթական երկու-երեք անգամ չփախչեմ Երևանից, բացասական լրատվությունից, ինտերնետից: Ուզում եմ գնալ, վերալիցքավորվել, հետ գալ: Ինձ դուր չի գալիս քաղաքի այսօրվա էներգիան, խեղդում է: Աշխարհը փոխվում է դեպի բացասականը: Չգիտեմ, թե մարդիկ միմյանցից ի՞նչ են ուզում, ի՞նչ ունեն կիսելու, չե՞ն մտածում, որ մաքսիմում 80 տարվա կյանք ունեն: Կարելի է վիճել, համաձայն չլինել, բայց հարգել միմյանց: Ինչու՞ նախանձել, չարանալ, եթե կարելի է լավ գործեր անել, իրար վատը չցանկանալ` անկախ այն հանգամանքից, համաձա՞յն ես տվյալ մարդու հետ, թե՞ ոչ»:
Ամբողջությամբ՝ tert.am