Վիտամին D-ն կարեւոր դեր է խաղում մեր օրգանիզմում, եւ դրա պակասը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել՝ ոսկորների փխրունությունից մինչեւ դեպրեսիա:
Հոդացավ ու ոսկորների ցավ
Վիտամին D-ն անհրաժեշտ է օրգանիզմում կալցիումի ու ֆոսֆատների մակարդակի կարգավորման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի պակաս ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում ոսկորների ցավեր եւ հոդերի բորբոքում:
Ոսկրային զանգվածի կորուստ
Այդ վիտամինի պակասի ժամանակ բարձրացնում է կոտրվածքների ու օստեոպորոզի զարգացման հավանականությունը։
Հաճախակի հիվանդություններ
Վիտամին D-ն անհրաժեշտ է իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար: Այդ նյութի պակասի դեպքում մարդիկ ավելի ընկալունակ են մրսածության, թոքաբորբի, գրիպի եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ:
Հոգնածություն
Մշտական հոգնածությունը կարող է այդ վիտամինի պակասի պատճառ լինել:
Դեպրեսիա
Համարվում է, որ վիտամին D–ն առանցքային դեր է կատարում սերոտոնինի նորմալ մակարդակի պահպանման համար, որը պատասխանատու է մեր տրամադրության համար։ Սերոտոնինի պակասն էլ իր հերթին հանգեցնում է դեպրեսիվ տրամադրության։