Բրիտանացի մի ուղևորի ոստիկանությունը ձերբակալել է, երբ նա ինքնաթիռում թռիչքի ժամանակ կծել է ընկերոջ ականջը և մի մասը պոկել, գրում է Daily Express-ը:
Դեպքը տեղի է ունեցել անգլիական Բիրմինգհեմից դեպի իսպանական Պալմա դե Մայորկա թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի անձնակազմը դիմել է իրավապահներին՝ ուղևորներից մեկի «կոնֆլիկտային վարքագծի» պատճառով:
Հայտնի է դարձել, որ 29-ամյա արդեն հարբած ուղևորը դիմել է բորտուղեկցորդներին՝ պահանջելով ալկոհոլային խմիչք: Նրան մերժել են, և ուղևորը փորձել է ինքնուրույն գտնել: Հետո տղամարդը նախ խմել է ընկերոջ բաժակից, այնուհետև սկսել է վիճել նրա հետ: Վիճաբանության ընթացքում կծել և պոկել է ընկերոջ ականջը: Տուժածն այժմ իսպանական հիվանդանոցներից մեկում է, իսկ մյուսին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշով: