ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կլինի The Celebrity Apprentice ռեալիթի-շոուի գործադիր պրոդյուսերը, որը հունվարի 2-ին երկամյա ընդմիջումից հետո NBC ալիքում կմեկնարկի նոր հաղորդավարով. այն կվարի Առնոլդ Շվարցենեգերը, տեղեկացնում է Variety հրատարակությանը:
2004 թվականին Թրամփը NBC ալիքում դարձել էր «Աշակերտ» ռեալիթի-շոուի գործադիր պրոդյուսերը և վարողը: Շոուն բարձր վարկանիշեր ուներ և երեք անգամ ներկայացվել է Emmy մրցանակի: Մի քանի տարվա ընթացքում Թրամփը նաեւ եղել է The Celebrity Apprentice շոուի վարողը:
Թրամփի անունն էկրաին կհայտնվի ծրագրի հեղինակ Մարկ Բյոռնետի անունից անմիջապես հետո, իսկ նրանցից հետո մակագրերում կհետեւի Առնոլդ Շվարցենեգերի անունը, որը նույնպես շոուի գործադիր պրոդյուսերն է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: