Վրաստանում նոր վարակվածների աշխարհագրությունը. Աջարաիան մնում COVID-19-ի «կարմիր գոտի»
Advertisement 1000 x 90

Վրաստանում նոր վարակվածների աշխարհագրությունը. Աջարաիան մնում COVID-19-ի «կարմիր գոտի»

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման 218 նոր դեպքերից 137-ն արձանագրվել Է Աջարիայում, այդ մասին լրագրողներին պատմել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսի բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:

Բժշկի խոսքով՝ երկրում վարակման աշխարհագրությունն ունի հետեւյալ տեսքը. Աջարիա-137, Թբիլիսի-47, Սմեգրելո Զեմո Սվանեթ-6, Իմերեթ-26, Գուրինա-2:

Առողջացել Է 40 հիվանդ: Ընդամենն առողջացածների թիվը 1 574 Է: Դա փոքր-ինչ քիչ Է 50 տոկոսից, քանի որ մենք շատ նոր դեպքեր ունենք: Մեկ օրում մահացել Է երկու հիվանդ»,- նշել Է Էնդելաձեն:

Նրա խոսքով՝ 16 հիվանդի վիճակը մնում Է օրհասական: Ինչ վերաբերում Է Թբիլիսիի ինֆեկցիոն հվանդանոցին, ապա կլինիկայում բուժում Է անցնում կորոնավիրուսով ախտահարված 33 հիվանդ: Մեկի վիճակը մնում Է օրհասական, իսկ երկու հիվանդ գտնվում են ծանր վիճակում:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 3 913 դեպք: Մահացել Է 22 մարդ:



Նման նյութեր