«Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խարդախություն է դիմել իտալական անձնագիր ստանալու համար իտալերենի քննության ընթացքում:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ըստ լրատվականների, թեստի պատասխանները նախապես համաձայնեցվել են հարձակվողի հետ: Մոտ օրերս Սուարեսը պետք է հարցաքննվի:
Ավելի վաղ լուրեր կային, որ Լուիս Սուարեսը կարող է «Բարսելոնա»-ից տեղափոխվել ուրինի «Յուվենտուս»:
Սուարեսը`տեղափոխության համար, պետք է հրաժարվի «Բարսելոնայի» հետ կնքած պայմանագրի վերջին տուրն այնտեղ անցկացնելու մտքից:
«Յուվենտուսը» դրա համար կատալոնական ակումբին կվճարի 3 միլիոն եվրո: Եթե «Ծեր սինյորան» հաղթի Սերիա Ա-ում, Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» մոտ 13 միլիոն պարգևավճար կստանա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր չէ շարունակել համագործակցությունը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ: 33-ամյա Սուարեսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Ակումբն արդեն իսկ հայտնել է ուրուգվայցի հարձակվողի՝ թիմը լքելու մասին լուրը: