
Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն Արմայիս Քամալովը ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:
Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ ՝ համաճարակների դեմ պայքարում ունեցած վաստակի, բուժման առաջադեմ մեթոդների մշակման համար և ոչ միայն:
Ակադեմիկոս Արմայիս Կամալովը ծնվել է թբիլիսահայերի ընտանիքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ նա ավարտել է ինստիտուտը և սկսել աշխատել։