Արմեն Պետրոսյանն իր էջում գրում է.
«Սեպտեմբերի 23-ին #ՍաուդյանԱրաբիայում նշվում է ազգային տոնը՝ Թագավորության հռչակման օրը։
Ճիշտ կլինի, որ #ՀՀ նախագահի կողմից շնորհավորական ուղերձներ հղվեն թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին և նրա որդուն՝ թագաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին։
Ի դեպ, #ՀՀ Անկախության օրվա առթիվ նրանք շնորհավորել էին նախագահ Սարգսյանին։
Պատասխան շնորհավորանքներն էլ գնան, կմնա մնացածը․․․ Պետք է ձգտել առնվազն մինչև ՀՀ 30-ամյակն արաբական և իսլամական աշխարհի այս կարևոր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մանավանդ, որ տարածաշրջանային միջավայրը բավականաչափ արդյունավետ է»։