Հանրային հեռուստաընկերությունը սեպտեմբերի 22-ին չի անդրադարձել կառավարության շենքի մոտ Ռուսաստան մեկնել ցանկացողների բողոքի ակցիային։ Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն որոշել է բացել օդային սահմանները ԵԱՏՄ անդամ բոլոր երկների համար, բացառությամբ՝ Հայաստանի։ Ռուսաստանից պաշտոնապես չեն պարզաբանել այս որոշումը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Հայաստանի կողմից համարժեք քայլեր, սպառնում հացադուլ սկսել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը չի ներկայացանում երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը՝ փորձելով քողարկել իշխանությունների նկատմամբ անվստահության ցանկացած դրսևորում։ Նման գործելաոճն անընդունելի է։ Հանրաին միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է սպասարկել հանրային շահն ու ներկայացնել անաչառ ու անկողմնակալ տեղեկատվություն։