Թուզն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս ավելի լավ գործել:
Թուզը պարունակում է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը: Գիտնականները նշում են, որ այն պարունակում է 14 միկրոտարր և 11 վիտամին, ինչը չկա ոչ մի ուրիշ մթերքում:
Թուզը պարունակում է շատ երկաթ, ըստ բժիշկների՝ այն ամբողջովին յուրացվում է օրգանիզմի կողմից: Թուզը հրաշալիորեն վերականգնում է երիկամները: Այն օգտակար է նաև մարսողական խնդիրների, հազի, հիպերտոնիայի դեպքում: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: