European Union in Armenia-ն իր էջում գրում է.
«Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխությանը: Դեսպանը «Տարվա ԶԼՄ» անվանակարգում մրցանակ է հանձնել B4b.am էլեկտրոնային լրատվամիջոցին:
Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել բացման խոսքով. «Միասին կանգնեցնենք կոռուպցիան: Ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի ազատվենք Հայաստանի վրա բացասական ազդեցություն ունեցող ժամանակակից վիշապից: Կոռուպցիան լրջորեն խոչընդոտում է Հայաստանում սոցիալական զարգացմանն ու տնտեսական աճին, քանի որ այն վնասում է պետությանը` որպես ամբողջություն` նվազեցնելով ներդրումների մակարդակը, խոչընդոտելով շուկայական արդար մրցակցությունը և նվազեցնելով պետական ֆինանսները: Կոռուպցիան նպաստում է անհավասարությանը` խրախուսելով հիասթափված երիտասարդներին փախչել երկրից, և նպաստում է, որ պոտենցիալ ներդրողները փնտրեն այլ շուկաներ: Հայաստանի հետ համագործակցության ԵՄ գերակա խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է»:
Մրցանակաբաշխությունից հետո դեսպան Սվիտալսկին ստացավ շնորհակալագիր համագործացության համար»: