Անթույլատրելի է տնտեսական և սոցիալական ճգնաժամի պայմաններում, մարդկանց աջակցելու փոխարեն՝ հարկային բեռը բարձրացնել »,- այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Նոր-Նորք վարչական շրջանում ԲՀԿ տարածքային կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում:
ԲՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ դեռևս հուլիսի 5-ի իր ելույթում պետությանը կոչ էր արել աջակցել ժողովրդին, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:
«Ճգնաժամի պայմաններում փոխանակ ուսման վարձերը նվազեցնեն՝ բարձրացնում են, ժողովուրդը հո թշնամի չի՞: Գոնե թող վարձերի 50% իրենք վճարեն, մնացածն էլ ծնողը: Հեղափոխության ժամանակ մարդկանց խնդրում էին, որ իրենց աջակցեն, ասում էին՝ ժողովուրդ ջան, իշխանությունը դուք եք, բայց հիմա մարդիկ վարկերի տակ տունն են կորցնում, իրենք ոչ մի բան չեն անում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով քաղաքական երեք ուժերի հոկտեմբերի 8-ի հանրահավաքին Գագիկ Ծառուկյանը կոչ արեց հանրությանը մասնակցել հավաքին և իրենց բողոքի ձայնը բարձրացնել.
«Հոկտեմբերի 8-ին մեծ հանրահավաք ենք անում, որ մարդիկ գան և իրենց դժգոհություններն արտահայտեն՝ իշխանությունից պահանջեն՝ լուծում տալ իրենց խնդիրներին»- ընդգծեց ԲՀԿ ղեկավարը: