
Շվեյցարիայում տասնչորս դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի Է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ: Այդ մասին հայտնել Է Սանկտ-Գալլենի կանտոնի ոստիկանությունը:
«Ներկայում հայտնի տեղեկատվության համաձայն, կայծակը հարվածել Է լապտերասյանը: Լիցքն անցել Է հողին եւ տարածվել դաշտում»,-հաղորդել Է ոստիկանությունը:
Միջադեպի արդյունքում հիվանդանոց են տեղափոխել երկու թիմերից 14 դեռահասների՝ 15-ից 16 տարեկան բոլոր տուժածներին:
Նրանցից մեկին հիվանդանոց են տարել ուղղաթիռով: Դատախազությունը եւ ոստիկանությունը սկսել Է պարզել միջադեպի հանգամանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: