Սեպտեմբերի 23-ին մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
120 դասախոս վերապատրաստվելու է առաջիկա 2,5 շաբաթների ընթացքում՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանելու նպատակով։
Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն/INL, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ԵԱՀԿ։