Արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, «Time» ամսագրի՝ «Աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկը» միջոցառման շրջանակներում հայտնվել են «ABC» ալիքի եթերում։ Մարքլը տեսաուղերձում քաղաքացիներին կոչ է արել քվեարկել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում։
«Ընտրություններին վեց շաբաթ է մնացել, իսկ այսօր ընտրողների գրանցման օրն է։ Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ մեզ ասում են. «Սրանք մեր կյանքի ամենակարեւոր ընտրություններ են»։ Եվ այս անգամ իսկապես այդպես է։ Երբ մենք քվեարկում ենք, մեր արժեքները կյանք են դառնում, եւ մեր ձայները լսելի են»,- ասել է Մեգանը։
Ամուսինների ելույթը ձայնագրվել է Մոնտեսիտոյի նրանց բնակարանի այգում։ Կադրում է հայտնվել նույնիսկ դուքսերի սիրելի շունը՝ Պուլան։ Մեգանը նստած էր թագավորական դիրքով, որին սովորել է, երբ պատրաստվում էր դառնալ արքայզնի կինը։
Հաղորդվում է, որ թագավորական ամենակարեւոր կանոններից մեկի համաձայն՝ միապետական ընտանիքի անդամներին արգելված է մասնակցել այլ երկրների քաղաքական իրադարձություններին։ Սակայն Հարին կնոջ ազդեցությամբ արհամարհել է այդ պահանջը։
Շատ բրիտանացիների հիասթափեցրել է արքադուստր Դիանայի կրտսեր որդու արարքը։ Ընդ որում, գտնվել են նաեւ այնպիսիք, որոնք պարզապես ուրախ էին ամուսիններին տեսնելու համար։ «Հիանալի տեսք ունեն», «բրիտանական արքայազնը կոչ է անում ԱՄՆ նախագահական ընտրությունների, նոնսենս», «պարզապես զայրացնող է, թե ինչպես է Մեգանն ազդում Հարիի վրա», «դուքսերը միասին հիանալի տեսք ունեն»,- գրել են նրանք։