
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչիհետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը միացել էր «Ալաշկերտին» 2018-ի փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»:
Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» հաջողությամբ խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիայի, Ալբանիայի և Կիպրոսի ակումբներում: