Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. politik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. politik.am

Նիկոլ Փաշինյանի կառավարման ավելի քան 2,5 տարվա ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կառավարությունը կամ պետական կառույցներն առանց մրցույթի մեկ անձից գնում են կատարել, իսկ հետագայում պարզվել է, որ ընկերությունը կամ դեռ գրանցված չէ, կամ գրանցված է, բայց չի գործում և չունի աշխատակիցներ։

Պաշտոնական e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը ԱՁ Արթուր Մանուկյանի (ՀՎՀՀ 25440867) հետ կնքել է N ՀՀՎԱ -ՄԱ – ԾՁԲ – 20/32 պայամնագիրը, որով նշված անհատ ձեռնարկատերը պետք է Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություն մատուցի։ Պայմանագրի արժեքն է ավելի քան 43 միլիոն 422 հազար դրամ։

Նախ փորձեցինք պետական ռեգիստրի պաշտոնական www.e-register.am կայքից տեղեկություններ ճշտել ԱՁ հիմնադիրների վերաբերյալ։ Նշված պաշտոնական կայքում առկա էր ավելի քան 30 ԱՁ-ների մասին տեղեկություններ, որոնցից որևէ մեկի ՀՎՀՀ-ն չէր համապատասխանում առկա պայմանագրում նշված ՀՎՀՀ-ին։

ԱՁ «Արթուր Մանուկյան»-ի հիմնադիրների մասին տեղեկություններ առկա չէին նաև tender-monitoring.am կայքում։ Այս կայքը պետական գնումների մասին տեղեկություններ պարունակող մասնագիտական հարթակ է։ tender-monitoring.am կայքն օգտվում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգի տվյալներից: Armeps-ը էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգ է, որը գործարկվել է 2016թ-ին և ներառում է գնումների մասին տվյալներ՝ 2012թ-ից:

Կառավարության կողմից հրապարակված պայմանագրում նշված ՀՎՀՀ-ով փորձեցինք ճշտել, թե քանի աշխատակից ունի «Արթուր Մանուկյան» ԱՁ-ն։ Այս գործում մեզ օգնության եկավ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամի պաշտոնական 1000plus.am կայքը, որտեղ ցանկացած ընկերության ՀՎՀՀ միջոցով կարելի է ճշտել աշխատակիցների թվաքանակի մասին տեղեկություններ։ «Արթուր Մանուկյան» ԱՁ-ի վերաբերյալ այս համակարգում չկային տեղեկությունները, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի աշխատակիցներ։ Այն որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նշված ընկերությունը վճարներ չի անում հաստատվում է նաև tender-monitoring.am կայքում։

politik.am



Նման նյութեր