
Եվրամիությունը հրաժարվում է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ ճանաչել․ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, այս մասին հաղորդում է DW- ն:
«Եվրամիությունը չի ճանաչում կեղծված արդյունքները: Ելնելով դրանից` 2020 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած այսպես կոչված «երդմնակալությունը» եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարած նոր մանդատը զուրկ են ցանկացած ժողովրդավարական լեգիտիմությունից»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: