ArmLur.am-ի տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն առաջիկա երկու օրերին աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու: Մեր տեղեկություններով, փոխնախարարի՝ նման որոշման պատճառը կրթության չափորոշիչներն են, որոնք վերջին շրջանում բուռն քննարկման պատճառ են դարձել:







