Սեպտեմբերի 19-ին Համազգային հայ կրթամշակութային միության Արևմտյան Ամերիկայի շրջանի նախաձեռնած «Քեզ համար Բեյրութ» համահայկական առցանց համերգի ընթացքում հնչեց Մուշեղ Իշխանի «Հայ հոգին» բանաստեղծության հիման վրա գրված կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի հեղինակած երգը, որին մասնակցություն են ունեցել 17 երկրի 26 հայ երաժիշտներ:
Երգի ստեղծման ու տարբեր ժանրերում գործունեություն ունեցող սփյուռքահայ երաժիշտների համագործակցության մասին է զրույցը կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի հետ: