ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է ֆուտբոլիստների անունները, որոնք 2019/20 մրցաշրջանի արդյունքներով հավակնում են լավագույն ֆուտբոլիստ մրցանակին:
Կոչման համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու նրա թիմակից Մանուել Նոյերը: Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 1-ին:
Եվս 7 խաղացող ընդգրկվել են լավագույն տասնյակում, սակայն մրցանակին չեն հավակնի՝
4-5. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)-53 ձայն
4-5. Նեյմար («Պարի Սեն Ժերմեն») -53
6. Տոմաս Մյուլեր («Բավարիա») -41
7. Կիլիան Մբապե (ՊՍԺ) -39
8. Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ») -27
9. Ջոշուա Կիմիխ («Բավարիա») – 26
10. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 25:
Հատկանշական է, որ առաջին անգամ 2010 թվականից ի վեր ո՛չ Կրիշտիանու Ռոնալդուն, ո՛չ Լիոնել Մեսին չեն մտել լավագույն եռյակ: