
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով:
Պատգամավորն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ.
«Հարգելի ընկերներ, կար ժամանակ մտածում էի բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած կովիդի թեստս դրական էր, պարզվեց այնքան էլ բարի չեմ:
Եղեք բարի և առողջ»,- գրել է Կարապետյանը: