Ավստրալիայում փրկել են ծանծաղուտ նետված շուրջ հարյուր դելֆինի
Advertisement 1000 x 90

Ավստրալիայում փրկել են ծանծաղուտ նետված շուրջ հարյուր դելֆինի

Գրինդ տեսակի առնվազն 94 սեւ դելֆին Է փրկվել, որոնք նետվել Էին ավստրալական Տասմանիա նահանգի արեւմտյան առափնյակի ծանծաղուտ, նրանց բաց են թողել ծով: Այդ մասին հաղորդել Է ABC հեռուստաալիքը: Սեպտեմբերի 21-ին Մակուորիի ծոցում հայտնաբերել են շուրջ 270 գրինդ-դելֆինների:

Սեպտեմբերի 23-ին 200 դելֆինից բաղկացած եւս մեկ խումբ են հայտնաբերել առափնյա ծանծաղուտում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առնվազն 380 գրինդ-դելֆիններ են սատկել: Սեպտեմբերի 25-ի առավոտյան տեղի ծառայությունները ճշտել են սատկած առանձնյակների թիվը՝ այն նվազեցնելով մինչեւ 350: Ողջ մնացած դելֆիններին փրկելու գործողությունը շարունակվում Է արդեն մի քանի օր: Դրանում գործի են դրվել տասնյակ փրկարարներ եւ կամավորներ: Մինչեւ սեպտեմբերի 24-ի երեկոյան փրկված առանձնյակների թիվը հասել Է 88-ի, եւս վեցը փրկվել են հաջորդ օրը առավոտյան: Ինչպես հաղորդվում Է, իշխանությունները չեն կորցնում եւս 12 դելֆինի փրկելու հույսը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է կենսաբան Քրիս Կառլայոնը, ափ նետված դելֆինների թվաքանակը ռեկորդային Է դարձել Տասմանիայի համար:

Մասնագետները դեռեւս փորձում են պարզել պատճառը: Գրինդները կամ սեւ դելֆինները ծովային կաթնասուններ են՝ կետաձեւների խմբից: Գրինդների մարմինը, որը հասնում Է 8,5 մետրի, ամբողջությամբ սեւ գույնի Է, բացառությամբ կզակի տակ եղած խարսխաձեւ ճերմակ բծի: Դելֆինի քաշը կազմում Է միջին հաշվով 800 կիլոգրամ, սակայն հանդիպում են նաեւ 2 տոննա քաշով առանձնյակներ: Գրինդի տարբեր տեսակները բնակվում են գործնականում ամբողջ աշխարհում՝ ինչպես տաք արեւադարձային ծովերում, այնպես Էլ Հյուսիսային Եվրոպայի ափերին: Կետերը եւ դելֆինները հաճախ են ափ նետվում: Հիմնականում դա տեղի Է ունենում ամառվա ամիսներին, երբ կաթնասունների վտառները տեղափոխվում են անտարկտիկական ջրեր կամ այնտեղից վերադառնում կղզի պետության ափերի մոտով: Որպես կանոն, եթե գրինդներից մեկը նետվում Է ափ, մյուսները փորձում են օգնել նրան եւ արդյունքում արժանանում նրա ճակատագրին:



Նման նյութեր