
Մինսկի դատարանը օրինական է ճանաչել բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի ձերբակալությունը: Դատախազի հաստատմամբ՝ նա կարող է մնալ ճաղերի հետևում առնվազն մինչև նոյեմբերի սկիզբը: Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ լսումներն անցել են դռնփակ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Հանդիպմանը ներկա է եղել նրա պաշտպաններից միայն մեկը՝ Ալեքսանդր Պիլչենկոն: Քաղաքական գործչի մյուս փաստաբան Լյուդմիլա Կազակը կալանավորվել է ինչ-որ վարչական գործով և գտնվում է մեկուսարանում: Չնայած վարույթն անցել է դռնփակ, եվրոպացի դիվանագետները դատարան էին եկել աջակցելու Մարիա Կոլեսնիկովային: Մամուլն ու Կոլեսնիկովային աջակցող քաղաքացիները հրավիրվել են միայն դատավորի որոշման հրապարակման ժամանակ: