«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին շատ հուզիչ հրաժեշտ է տվել թիմի նախկին հարձակվող Լուիս Սուարեսին, որի հետ 6 տարի խաղացել են ու ընկերացել: Սուարեսը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»:
«Հաստատված է։ Ես արդեն գուշակել էի այդ մասին, բայց ուրբաթ օրը, երբ մտա հանդերձարան, վերջապես համոզվեցի: Դժվար կլինի խաղադաշտ դուրս չգալ քեզ հետ: Քեզ շատ կկարոտենք: Ինչքան ընդհանուր լանչեր, ընթրիքներ… Սրանց մեծ մասը չի մոռացվի:
Տարօրինակ կլինի քեզ տեսնել այլ մարզաշապիկով: Դու «Բարսայի» պատմության ամենակարևոր խաղացողներից ես՝ մեծ նվաճումներով ինչպես թիմի, այնպես էլ անհատապես: Դու արժանի չէիր այս վերաբերմունքին, բայց ճշմարտությունն այն է, որ հիմա ինձ ոչինչ չի զարմացնում:
Մաղթում եմ քեզ ամենայն բարիք այս նոր մարտահրավերում: Ես քեզ շատ եմ սիրում. կհանդիպենք շուտով, ընկերս»,- գրել է Մեսսին Instagram-ում: