
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտնեց մանդատը վայր դնելու մասին: Ուլիխանյանը նշանակվելու է ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար:
ArmLur.am-ի տեղեկություններով Տիգրան Ուլիխանյանի մանդատին խորհրդարանում կփոխարինի համամասնական ցուցակով հաջորդ թեկնածուն՝ Զարուհի Մաթևոսյանը:
Նշենք, որ Զարուհի Մաթևոսյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է: