Թոշակառուն մռնչյունով վախեցրել է արջին
Advertisement 1000 x 90

Թոշակառուն մռնչյունով վախեցրել է արջին

Յակուտիայի Գորնի ուլուս մունիցիպալ շրջանի Ասիմա գյուղի բնակչուհի Աննա Դյաչկովսկայան արջի առաջ է հայտնվել ու մռնչյունով և այրվող թերթով վախեցրել է գազանին: Այդպիսով նա փրկել է իր կյանքը, գրում է SakhaDay-ը:

Գիշատչի հետ անսպասելի ու վտանգավոր հանդիպումը տեղի է ունեցել, երբ 84-ամյա Աննան հատապտուղներ հավաքելիս է եղել: Նախկինում Դյաչկովսկայան որսորդ է եղել, ուստի գիտի, որ նման իրավիճակում չպետք է փախչի: Ըստ աղբյուրի՝ նա «մռնչյունին արձագանքել է մռնչյունով, ճչոցին արձագանքել է ճչոցով»:

Կենսաթոշակառուն ինքը հրաժարվել է լրագրողների հետ կիսվել դեպքի մանրամասներով, քանի որ ծանր սթրես է ապրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր