Սոչիում 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ «Ֆիշտ» մարզադաշտի առջև կկանգնեցվի Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, խորհրդային հայտնի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի արձանը:
«Բոլորը կհարցնեն, թե ինչու է Սոչիում հայտնվել Նիկիտա Պավելի Սիմոնյանը, չէ որ նա ապրել է Սուխումում: Բայց ես ծնվել եմ Արմավիրում և այս տարվա մարտին դարձել եմ քաղաքի պատվավոր քաղաքացի: Այդ պատճառով է Կրասնոդարի երկրամասի մարզական կոմիտեն առաջարկել իմ թեկնածությունը»,- ասել է նա:
2018 թվականի աշխարհի առաջնության մրցախաղերը տեղի կունենան Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մրցաշարը կկայանա 2018 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: