«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմանը:
«Մինչ մենք քնած էինք, պատերազմ է սկսվել: Այս անգամ, կարծես, լուրջ է»,-գրել է Սիմոնյանը՝ նկատելով, որ 2020թ. շարունակում է «այրել»:
Նա նաև նշել է, որ Թուրքիան արդեն հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին:
«Տեսնենք՝ ո՞վ կաջակցի Հայաստանին. նրա նոր կառավարիչնե՞րը, թե՞ ինչպես միշտ», եզրափակել է Սիմոնյանը: