
NEWS.am–ի տեղեկություններով՝ հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով այսօր առավոտյան մեկնել է Արցախի Հանրապետություն՝ արհրաժեշտության դեքում վիրավորներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Տարոն Տոնոյանն այս տարի հիմնել է «Տոնոյան» բժշկական կենտրոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է տարբեր բուժհաստատություններ, իրականացրել հազարավոր վիրահատություններ։
Արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը ազատամարտի տարիներին ընկերների հետ հիմնել է Հադրութի և Ֆիզուլիի ռազմական հոսպիտալները։ Տոնոյանը որպես կամավոր Արցախ էր մեկնել նաև 2О16թ. ապրիլին։