Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկական, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին․ վարչապետ
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկական, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով: Վարչապետը նշել է, որ օգտագործելով ծանր սպառազինություն՝ հակառակորդը գրոհի է ենթարկում Արցախի պաշտպանության բանակի դիրքերը բոլոր ուղղություններով և ՊԲ-ն պատվով է կատարում իր առաքելությունը։

«Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների։ Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության, ազատության, մեր արժանապատվության դեմ։ Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, որովհետև միշտ գիտակցել է որ հայատյացությունը, թշնամանքն ու ատելությունը, որով Ադրբեջանը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը։

Ադրբեջանական բռնապետությունը իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել և այսօր փորձում է արդարաձնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները, Արցախյան հակամարտությունը պատերազմական միջոցներով լուծելու մասին։ Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ Հայաստանի Հանապետությունն Արցախի անվտանգության և անկախության երաշխավորն է և ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։ Գործադրելու ենք հնարավոր և անհնար ամեն ջանք մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։

Որպես 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանը քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։

Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ մեր բանակն այսօր մարտունակ է, քան երբևէ։ Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգանած է ամբողջ հայությունը։ Մենք միասնական ենք ինչպես միշտ, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին։ Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք  է հասկական, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին։ Մեր գործն արդար է, և այս հանցավոր ոտնձգությունը ևս արժանի հակահարված կստանա։

Մենք լավ հասկանում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը կարող է ռազմական գործողություններ սկսել նաև ՀՀ սահամնների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար։ Դրա համար է, որ երկրում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա։ Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին կանգնած ենք, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մաշստաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը։

Միջազգային հանրությանը կոչ եմ անում օգտագործել բոլոր լծակները՝ Թուրքիային զերծ պահելու հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջանականպես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում։ Թուրքիայի նման վտանգավոր կեցվաքի պահպանումը ամենակործանարար հետևանքներով է հղի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների համար։ Միջազգային հանրությունը պետք  էմիասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումն ու տարածաշրջանը  զերծ պահի ապակայունացման հնարավոր փորձերից։

Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կանգնած ենք  լուրջ վտանգի առջև, իրավիճակն ավելի է բարդանում համավարակի պայմաններում։ Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը, մեր հաղթանակը կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական և մեր միասնական, հավաքական ջանքից և պահվածքից։ Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն և բարձր քաղաքացիական գիտակցություն։ Եվ մենք կխաղթենք»,-նշեց վարչապետը։