Այսօր Մայքլ Ջեքսոնը կդառնար 58 տարեկան
Advertisement 1000 x 90

Այսօր Մայքլ Ջեքսոնը կդառնար 58 տարեկան

Մայքլ Ջեքսոնի մահվանից անցել է 7 տարի, սակայն այս տարիների ընթացքում երաժշտասերները ոչ մի վայրկյան անգամ չեն զգացել, որ արքան այլևս չկա:

Ջեքսոնը ծնվել է 1958 թ-ին` Ջոզեֆ և Քեթրին Ջեքսոնների ընտանիքում: Տասը երեխաներից բաղկացած այս ընտանիքում նա ութերորդ երեխան էր: Իր կարիերան հայտնի երգիչը սկսել է The Jackson 5 խմբից, որտեղ նրա հետ միասին ելույթ էին ունենում ավագ եղբայրները` Ջեքի, Տիտո, Ջերմեյն և Մառլոն Ջեքսոնները:

Սակայն շարժուն և ինքնատիպ երգիչը, պարզապես, կկորեր խմբի կազմում: Այսպիսով` 1970-ական թ-երի վերջին Մայքլը սկսում է հանդես գալ` որպես անհատ կատարող: Եվ ահա ծնվում են երգչի լավագույն հիթերը` Don’t Stop Till You Get Enough, Rock With You, Off The Wall, Billie Jean, Beat It…

Երգչի սիրտը չդիմացավ 2009 թ-ին: Հունիսի 25-ին նրան գտան տանը` անշնչացած վիճակում: Երկրպագուներից շատերը ծանր տարան Մայքլի մահվան լուրը: Ոմանք դիմեցին, նույնիսկ, ծայրահեղ քայլերի…