«Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը». Պետդեպ
Advertisement 1000 x 90

«Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը». Պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության աճի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրտագուս

27 սեպտեմբերի 2020 թ․

ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ հաղորդագրությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը: Պետքարտուղարի տեղակալ Բիգանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին` կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել կապի ուղիղ միջոցները և խուսափել հետագա սրացումներից, անօգուտ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք նպաստում են լարվածության մեծացմանը:

Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու ուղղությամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելուն։

???? ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության աճի վերաբերյալԱՄՆ պետքարտուղարության…

Gepostet von U.S. Embassy Yerevan am Sonntag, 27. September 2020

 



Նման նյութեր