
Վերջին երեք օրում կտրուկ սրվել է իրավիճակն Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում, հայտնում է TolishMedia-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ էթնիկ եւ կրոնական բնույթի լարվածության պատճառն այն է, որ Ադրբեջանում վերջերս հայտարարված զորահավաքի շրջանակում թալիշ երիտասարդներին ուղղակի առեւանգել են իրենց տներից: Ուժով տարել են նաեւ ընտանիքների միակ կերակրողներ հանդիսացող տղամարդկանց: Կրոնական ֆոնին լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ թալիշաբնակ շրջաններում հայտնվել են Սիրիայից Ադրբեջան բերված վարձկաները, որոնք թշնամաբար են վերաբերվում շիա-հավատացյալներին: Տեղեկությունը Musavat TV-ի ուղիղ եթերում հաստատել է «Քաղաքացի եւ զարգացումներ» կուսակցության առաջնորդ Ալի Ալիեւը (լուսանկարում):