
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Թուրքիայի Հանրապետությունը մեծ մասնակցություն ունի։ Թուրքիան այս պատերազմում Ադրբեջանին օգնում է ռազմական, ռազմատեխնիկական և տեղեկատվական ասպարեզներում։ Թուրքական օդուժը մի քանի օր շարունակ ռազմական նշանակության բեռներ է տեղափոխել Ադրբեջան։ Թուրքիայի օդուժը Ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխել ամենակարճ ճանապարհով՝ Վրաստանի օդային տարածքով։ Այս օրերին ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխվել նաև Իսրայելից։
Ի դեպ պետք է նկատել, որ եթե Վրաստանը օդային ճանապարհ չտա Թուրքիայի օդուժին, ապա Ադրբեջանին օգնություն հասցնելը կդառնա գրեթե անհնար։
Մանրամասները տեսանյութում։