
Պետական եկամուտների կոմիտեն, անվտանգության նլատառումներով, հայաստանայնա համարանիշներով ավտոմեքենաներին հորդորում է Հայաստան մուտք գործել Բավրայի մաքսակետով` Բագրատաշենի մաքսակետի փոխարեն:
Կոմիտեն նաև հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Վրաստանի կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվել Բավրայի մաքսակետ:
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի: