«Չափից դուրս լավն եմ այս երկրի համար». արտագաղթ. «Թարմ ուղեղով»՝ Կարինե Նալչաջյանի հետ. lratvakan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Չափից դուրս լավն եմ այս երկրի համար». արտագաղթ. «Թարմ ուղեղով»՝ Կարինե Նալչաջյանի հետ. lratvakan.am

Երբ մարդը հեռանում է իր երկրից, դա գրեթե նույնն է, ինչ բաժանումը հարազատ մարդուց: Դժվար է ու բարդ: Մարդը պետք է ինչ-որ բացատրություն գտնի իր արարքին, փորձի արդարանալ ինքն իր առջև: Այս դեպքում նա սկսում է բացասական կողմեր գտնել իր հարազատի մեջ:

Չափազանցնում է դրանք և ուռճացնում: Այսպես` իր բացասական և դրական կողմերն ունեցող հայրենիքը վերածվում է «երկրի, որ երկիր չի»:

Մինչդեռ մարդիկ, ովքեր աղքատության մեջ չեն ապրում, բայց ամեն դեպքում վաճառելով տունն ու ունեցվածքը արտագաղթում են, շատ հաճախ մեկ խնդիր են ունենում: Դա օտարացումն է` կարծիքը, թե ինքը չափից դուրս լավն է այս երկրում ապրելու համար: Ինչու է դա տեղի ունենում, ինչու են ընդհանրապես հեռանում հայրենիքից: Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ:



Նման նյութեր