
Ուկրաինական լրատվամիջոցներում ակտիվորեն լուսաբանվում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանի կարծիքով, ընդհանուր առմամբ, մոտեցումը հավասարակշռված է և ներկայացնում է բոլոր կողմերի տեսակետը:
«Կային եզակի դեպքեր, երբ հրապարակվում էին ադրբեջանակն աղբյուրներից տեղեկություններ, սակայն դա պարբերական բնույթ չի»,- ասել է նա UA-Report.info-ի հետ զրույցի ժամանակ:
Փորձագետն առանձնացրել է ուկրաինացի պատգամավորներ Արտեմ Միտրուկի և Դարյա Վոլոդինայի հայտարարությունները, որ նման աջակցությունը խորհրդարանականների կողմից շատ կարևոր է:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ մեծ ռեպորտաժ է ցուցադրվել «НАШ» հեռուստաալիքով՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իր կարծիքը եթերում փոխանցել են գեներալ Վիլեն Մարտիրոսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը և այլ փորձագետներ: