ԵԺԿ-ն կոչ է անում դադարեցնել մարտերը և զորքերը վերադարձնել մինչև սեպտեմբերի 27-ը եղած դիրքեր
Advertisement 1000 x 90

ԵԺԿ-ն կոչ է անում դադարեցնել մարտերը և զորքերը վերադարձնել մինչև սեպտեմբերի 27-ը եղած դիրքեր

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին ասված է կուսակցության Քաղաքական համաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ:

«ԵԺԿ-ն նաեւ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում, զոհերով։ Բոլոր կողմերը պարտավոր են հարգել իրենց միջազգային հանձնառությունները խնդիրը խաղաղ, բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ զորքերը սույն թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԺԿ-ն հայտնել է, որ անվերապահորեն աջակցում է վերադարձին խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։



Նման նյութեր