
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասի ամբողջությամբ շարքից դուրս գալու մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին»: