Մի քանի առաջնային կարևորության օրինագծեր, որոնց ուղղությամբ արդեն հիմա ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը օպերատիվ կերպով պետք է աշխատանքներ կատարեն
Advertisement 1000 x 90

Մի քանի առաջնային կարևորության օրինագծեր, որոնց ուղղությամբ արդեն հիմա ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը օպերատիվ կերպով պետք է աշխատանքներ կատարեն

Մի քանի առաջնային կարևորության օրինագծեր, որոնց ուղղությամբ արդեն հիմա ՀՀ կառավարություն և National Assembly of Armenia / Ազգային ժողովը օպերատիվ կերպով պետք է աշխատանքներ կատարեն:

Սահմանամերձ բնակավայրերում հատկապես ակտիվ պատերազամական գործողությունների շրջանում բնակիչները պետք է մարտական զենք կրելու իրավունք ունենան (որոշակի չափանիշներով):

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia-ը պետք է քաղաքացիներին հաշվառված զենք և զինամթերք տրամադրի` որոշակի արագացված վարժանքներից հետո, իսկ պատերազմական վիճակի ավարտից հետո հավաքի դրանք:

Սրա մասին պարբերաբար գրել եմ, բայց հիմա կարծում եմ ավելի քան պարզ է դրա կարևորությունը:

Մյուս օրինագծով, հավանաբար Կառավարության որոշմամբ, շատ արագ պետք է վարձել ՏՏ ընկերություն, որը կստեղծի էլ-համակարգ, որով կկազմակերպվի նման արտակարգ` պատերազմական վիճակներում, ռեսուրսների մոբիլիզացիան և տեղաբաշխումը (ոչ մարտական): Ֆեյսբուքյան` անհատական կոչերով չէ, որ ռեսուրսներ պետք է հավաքագրվեն:

Synergy ընկերությունը ունի կարողություններ շատ արագ նման համակարգ ներդնելու: Տարիներ շարունակ այդ ուղղությամբ աշխատել են, նաև ՄԱԿ-ի հետ:

Հաջորդ օրինագիծը պետք է վերաբերվի արտադրության ոլորտին: Պետությունը պետք է իրավունք ունենա մասնավոր ձեռնարկություններին թելադրել ինչ արտադրել և ինչ գնով վաճառել` ելնելով պատերազմի ընթացքում առաջնային կարիքների գնահատումից:

Հարգելի օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ լիքը անելիքներ ունեք, ճառերը դրեք մի կողմ, գործի անցեք: Ճառերով պատերազմ չենք սպասարկելու և հաղթելու:

Աստված զորավիգ մեր բանակին:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

Մի քանի առաջնային կարևորության օրինագծեր, որոնց ուղղությամբ արդեն հիմա ՀՀ կառավարություն և National Assembly of Armenia…

Gepostet von Hovhannes Avetisyan am Dienstag, 29. September 2020