
Թուրքական լիրան շարունակում է գահավիժել: Թուրքիայի ազգային արժույթը կրկնում է երեկ գրանցած պատմական հակառեկորդը և անկման հերթական ցուցանիշն է արձանագրում:
Այսօր արդեն մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում է 7.83 թուրքական լիրա, ինչը շուրջ կես տոկոսով գերազանցում է նախորդ օրվա անկումը, որը համաշխարհային գլխագրերի պատճառ էր դարձել:
Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ: