
Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլու մեքենաները Սմոլենսկի հրապարակում ՌԴ արտաքին գործերի նախարարության բարձրահարկ շենքի մոտ են գտնվում։
Ինչպես հեռախոսով ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի դեսպանը, «հանդիպումն այժմ ընթանում է»։ Նա չի հստակեցրել, թե ինչ ձեւաչաով է այն անցնում։