
Սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և սկսվեց համընդհանուր զորահավաք։ Analitik.am-ը փորձեց պարզել՝ արդյոք ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում է զորագրվել և մեկնել առաջնագիծ։ Ի պատասխան մեր հարցին Բաբաջանյանն ասաց․ «Նախ, երբ զանգում եք ճշտեք հարմար է հարցին պատասխանել, թե ոչ։ Երկրորդն էլ, ինձ հարմար չի, ես ձեր հարցին չեմ պատասխանի»։