Սաակաշվիլիին պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության թեմայից. Ռուս պատգամավոր
Advertisement 1000 x 90

Սաակաշվիլիին պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության թեմայից. Ռուս պատգամավոր

Հարավիային Օսիայում 2008 թվականի գործողություններից հետո Միխեիլ Սաակաշվիլին իրավունք չունի դիրքավորվել որպես մրցավա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան՝ մեկնաբանելով Արցախի վերաբերյալ Վրաստանի նախկին նախագահի խոսքերը: Սաակաշվիլին հայտարարել էր, որ «Արցախն Ադրբեջանի տարածք է»:

Պանինան հիշեցրել է, որ Սաակաշվիլին 2008 թվականին արդեն հասցրել է արյունագեղություն սանձազերծե; Հարավային Օսիայի ու Վրաստանի միջև, որի ընթացքում հրամայել էր սպանել Ցխենվալիի խաղաղ բնակիչներին ու Ռուսաստանի խաղաղապահներին:

«Հիմա նա կրկին փորձում է մի ժողովրդին հրահրել մյուսի դեմ՝ սադրելով հակամարտության կողմերին: Այն ամենից հետո, ինչ Սաակաշվիլին արեց Հարավային Օսիայում, նա որևէ բարոյական իրավունք չունի մրցավարի դիրք ընդունել և ոոշել, թե ով է –իշտ, ով՝ սխալ»,-ասել է նա:

Պատգամավորի խոսքերով, Արցախում իրավիճակի կարգավորման համար կողմերը պետք է լսեն բանականության ձայնին, ոչ թե այնպիսի օդիոզ դեմքերին, ինչպիսին է Սաակաշվիլին: Նրան պետք է հնարավորինց հեռու պահել այդ թեմայից:

analitik.am



Նման նյութեր