Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ՀՖՖ հովանու ներքոանցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով:
ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմիցՀայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանիչեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական«Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖհովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով:
Ըստ այդմ, հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսվածբոլոր հանդիպումները: Լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդենք հաջորդիվ»: