Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին. Գումարը կծախսվի ի շահ հայ ժողովրդի
Advertisement 1000 x 90

Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին. Գումարը կծախսվի ի շահ հայ ժողովրդի

«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նշելով, որ գումարի յուրաքանչյուր ցենտը ծախսվելու է ի շահ հայ ժողովրդի:

«Եթե ասեմ՝ շնորհակալ եմ, կնշանակի` ոչինչ չասացի։ Ուզում եմ պարզապես վստահեցնել, որ այդ գումարն ամբողջությամբ՝ միանվագ ճանապարհով (կախված պատերազմական իրավիճակի հետագա ընթացքից) կամ դրա յուրաքանչյուր ցենտը՝ երկարաժամկետ կտրվածքով, կծախսվի բացառապես ի շահ մեր պետության եւ ժողովրդի։ Եվ ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար»,- գրել է Հակոբյանը:

Վարչապետի տիկինը հիշեցրել է, որ մեծանուն բարերարը հուլիսյան մարտերի օրերին էլ 250 հազար դոլար էր փոխանցել՝ «զինվորների համար»: Այդ գումարը կուղղվի զինվորների վերականգնողական բուժմանը։