Նումերոլոգները պնդում են, որ մարդու ճակատագիրը կարելի է հաշվել սովորական թվերի միջոցով։ Psifactor.info կայքը գրում է, որ ամեն ինչ շատ պարզ է. ընդամենն անհրաժեշտ է գումարել ծննդյան թվի, ամսի և օրվա թվերը։ Օրինակ՝ եթե ծնվել եք 1982թ. դեկտեմբերի 11-ին, թվերը պետք է գումարել հետևյալ կերպ՝ 1+1+1+2+1+9+8+2=25. 25-ը ձեր ճակատագրական թիվն է։
10-19։ Զարգացման առաջին աստիճանին եք գտնվում։ Ձեր խնդիրն է՝ դիտարկել այս աշխարհը՝ դրանում ոչինչ չփոխելով։ Անհրաժեշտ է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել ձեր անձի վրա, դաստիարակել կամք, կատարելագործել մարմինն ու ոգին։
10՝ երջանիկ նշան։ Ինքնավստահ եք։ Ձեր կյանքի ուղին լուսավոր է և բարենպաստ, իսկ ապագան՝ անամպ։ Ձեր կյանքում առանձնահատուկ խնդիրներ չեն նկատվում, իսկ կարիերայի աստիճաններում կարծես խաղալով բարձրանաք։ Անձնական կյանքը, առողջությունը, հետնորդները ձեզ երջանկություն կբերեն։ Նախորդ կյանքում հողագործ եք եղել և որևէ հանցագործություն չեք կատարել։
11՝ բարդ թիվ։ Զգուշացնում է թաքնված վտանգի, փորձությունների մասին։ Շատ եք վստահում մարդկանց և հեշտ եք համոզվում։ Մինչև ծերություն կփոխեք զուգընկերներին՝ իդեալի փնտրտուքի ճանապարհին։ Բայց հնարավո՞ր է գտնել այն, ինչ բնության մեջ գոյություն չունի։ Մի քանի ամուսնություն, բազմաթիվ երեխաներ։ Նախորդ կյանքում դավաճան կամ հանցագործ եք եղել։
12՝ տառապանքի և անհանգստության սիմվոլ։ Միամիտ եք և անպաշտպան։ Դառնում եք խաբեբաների և ինտրիգներ ստեղծողների զոհը։ Մշտապես անհանգստանում եք, նույնիսկ, եթե դրա համար առիթ չկա։ Սիրո մեջ ստիպված եք հարմարվել զուգընկերոջը, ենթարկվել նրան։ Նախորդ կյանքում եղել եք դավադիր, ահաբեկիչ կամ հեղափոխական։
13՝փոփոխությունների, տեղափոխման սիմվոլ։ Երբեք չեք ձանձրանա։ Ձեր ամբողջ կյանքը դեկորացիաների մշտական փոփոխություն է և մասնակցություն «Ամերիկյան լեռներ» ատրակցիոնին։ Փոփոխությունները միշտ հետապնդելու են ձեզ։ Ցավոք, դրանք ոչ միշտ են դրական լինելու։ Նախորդ կյանքում դուք դատապարտյալ կամ գերի (ստրուկ) եք եղել, ով ողջ կյանքում ազատության մասին է երազել։
14՝ մարդուն զգուշացնում է բնական աղետների մասին՝ քամի, կրակ, ջուր, օդ։ Միևնույն ժամանակ դրական է ազդում գործարքների, բիզնեսի, կարիերայի աճի վրա։ Ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, չզբաղվել էքստրեմալ սպորտով։ Միշտ զգույշ եղեք ջրում, օդային տրանսպորտի փոխարեն՝ գերադասեք երկաթուղայինը։ Մի բարձրացեք լեռներ, մի հանգստացեք կղզիներում։ Նախորդ կյանքում ծովագնաց կամ զինվորական եք եղել, սպանվել կամ մահացել եք ողբերգական դեպքի պատճառով։
15՝ հմայքի թիվ։ Հաճախ եք օգտվում ձեր հմայքից՝ նպատակներին հասնելու համար։ Դուք կարող եք հրաշալի նկարիչ, դերասան կամ երաժիշտ լինել, ով կյանքն առանց արվեստի չի պատկերացնում։ 15 թիվը հաջողություն է բերում, սակայն եսասիրական նպատակների իրականացման համար ստիպում է գնալ խաբերության և դավաճանության։ Նախորդ կյանքում ձեր կյանքն ու տաղանդը վաճառել եք գումարի դիմաց։
16՝ վրա հասնող ողբերգության և պլանների չեղարկման լրատու։ Այս թիվը զգուշացնում է չարի մասին, որը միշտ պտտվում է ձեր գլխի վրա։ Ցանկացած որոշում կայացրեք զգույշ և մտածված՝ տխուր հետևանքներից խուսափելու նպատակով։ Ձեր կյանքի նշանաբանը դարձրեք՝ 7 անգամ չափիր, 1 անգամ կտրիր։ Նախորդ կյանքում թագավորող անձ կամ նրանց մոտ անձ եք եղել։ Առանձնացել եք դաժան բարոյական սկզբունքներով, լողացել եք շքեղության մեջ, սակայն չեք առանձնացել հատուկ խելքով։
17՝ անձնական կյանքում հաջողություն բերող թիվ։ Հակառակ սեռի հետ հարաբերություններում ձեզ միշտ կուղեկցի հաջողությունը։ Համատեղ նախագծերը, լինի դա ընտանիք թե բիզնես, շատ ուրախություն կբերեն և թույլ կտան համոզվածությամբ նայել ապագային։ Նախորդ կյանքում մեծ ստոր տղամարդ եք եղել։ Շատ եք տանջվել, մահացել միայնության և աղքատության պայմաններում
18՝ կործանման թիվ։ Այս մարդիկ դաժան են՝ դեսպոտներ, ընդդիմադիրներ, հեղափոխականներ, որոնք կարծում են, որ նպատակը մշտապես արդարացնում է միջոցները։ Հաջողակ են բիզնեսում, բայց միայն հանցագործ։ Կյանքի վերջում սպասվում է բռնի մահ կամ դժբախտ պատահար։ Նախորդ կյանքում կախարդ եք եղել։
19՝ ճանաչման և մեծարման թիվ։ Կյանքում ձեզ հաջողվում է այն ամենը, ինչ մտածել եք, բայց ձեր երջանկությունը գտնում եք երեխաների մեջ։ Նրանք կաստվածացնեն ձեզ և կշարունակեն ձեր սկսած գործը։ Բացառված չէ, որ հենց դուք դառնաք հայտնի դինաստիայի հիմնադիրը։ Նախորդ կյանքում հովիվ կամ ճանապարհորդ եք եղել։ Մահացել եք խորը ծերության պայմաններում՝ բազմաթիվ հարազատներով շրջապատված։
20-29։ Ձեր խնդիրն է՝ ներկայում չկրկնել անցյալի սխալները։
20՝ գործողության կոչ, մեծ պլանների իրականացում։ Դուք ստրատեգ եք և մեծ գործիչ, ով իր գոյությունը չի պատկերացնում առանց որևէ նպատակի։ Միայն թե վատն այն է, որ ձեր ճանապարհին մշտապես հայտնվում են և կհայտնվեն խոչընդոտներ։ Զարգացրեք հոգևոր աշխարհը, մարդկանց բարին նվիրեք, և խոչընդոտների քանակը կնվազի։ Նախորդ կյանքում բանկիր եք եղել։
21՝ պատվի և հաղթանակի թիվ։ Ձեր կյանքը նման է կռվի դաշտի, մարտերը շարունակում են միմյանց, և դուք գրեթե միշտ հաթանակ եք տոնում։ Պատճառն այն է, որ 21-ը երջանիկ թիվ է։ Այն հաջողություն է խոստանում բոլոր նախաձեռնություններում։ Գլխավորը տեղում չնստելն է. ձեր միակ թշնամին ձանձրույթն է։ Նախորդ կյանքում դարբին եք եղել և անսահման հարգանք եք վայելել։
22՝ երազողի թիվ։ Բարի եք, վստահող և ձեր ետևում բազմաթիվ սխալներ ունեք։ Սիրելի զբաղմունքը երազելն է, ինչի պատճառով մոլորվում եք և ապրում պատրանքների գերության մեջ։ Իրական կյանք մտնում ենք միայն վտանգի պայմաններում։ Նախորդ կյանքում մանր գող եք եղել։
23՝ մոգական ազդեցություն ունեք։ Ինչով էլ զբաղվեք, մշտապես գտնվելու եք բարձրագույն ուժերի հովանավորության ներքո, ինչի շնորհիվ ձեզ միշտ կուղեկցի հաջողությունը։ Նախորդ կյանքում դերձակ եք եղել։
24՝ երջանիկ թիվ։ Բոլոր գործերում հաջողությունն ու աջակցությունը, ինչպես նաև հաջողությունը սիրո հարցում երաշխավորված են։ Ապագան անամպ կլինի, բայց միայն այն դեպքում, եթե չար գործեր և վատ քայլեր չանեք։ Նախորդ կյանքում սրբապատկեր նկարող եք եղել։
25՝ կրթություն։ Կյանքի առաջին կեսին ձեր բնավորության պատճառով հազիվ թե երջանիկ լինեք։ Շատ սխալներ եք թույլ տալիս, սակայն ժամանակին գիտակցում եք և սկսում ուղղել դրանք։ Կյանքի երկրորդ կեսը կապրեք ինքներդ ձեզ և աշխարհի հետ ներդաշնակության պայմաններում։ Նախորդ կյանքում թագավորական անձ եք եղել, շատ եք ճանապարհորդել։
26՝ զգուշացում վտանգի մասին։ Շատ լավ զարգացած է ինտուիցիան։ Ունակ եք կանխազգալ շատ անհաջողություններ։ Դա լավ է, քանի որ ձեզ յուրաքանչյուր պահի սպասում են վտանգներ, խաբեություն ու հիասթափություն։ Զգույշ եղեք։ վստահեք ներքին ձայնին։ Նախորդ կյանքում բժիշկ եք եղել։
27՝ լավ նշան։ Անցած կյանքի համար պարտադիր կվարձատրվեք՝ աշխատասիրության և բարի սրտի համար։ Կյանքի երկրորդ կեսն առաջինից առավել երջանիկ կլինի։ Նախորդ կյանքում գիտնական եք եղել և երջանիկ ամուսնություն եք ունեցել։
28՝ հակասությունների նշան։ Բազմաթիվ հատկություններ և տաղանդներ ունեք, սակայն օրենքն ու բարոյականությունը ձեզ համար չեն։ Ավելի ճիշտ՝ դուք ունեք ձեր պատկերացումները վարքի ձևերի և էթիկայի մասին։ Բնությամբ ապստամբ եք և մարտիկ անարդարության դեմ պայքարում։ Ապագան չի կարելի լուսավոր և բարեկեցիկ անվանել։ Նախորդ կյանքում ինքնասպան եք եղել։
29՝ ստի թիվ։ Ձեզ միշտ կուղեկցեն կեղծավորությունը և դավաճանությունը։ Կբախվեք ծանր փորձությունների և դավաճանությունների։ Ապագայում կհիասթափվեք մարդկանցից։ Նախորդ կյանքում հարուստ վաճառական եք եղել։
30-39։ Զարգացման երրորդ մակարդակն այն մարդկանցն է, ովքեր ունակ են ազդել շրջապատի վրա։ Ձեր կոչումը մյուսներին խելացիություն և կյանքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք սովորեցնելն է։
30՝ գերազանցության թիվ։ Ինտելեկտով և խելքով գերազանցում եք շրջապատին։ ներդաշնակություն որոնելու և մարդկանց ծառայելու փոխարեն՝ մշտապես վազում եք փառքի և գումարի ետևւց։ Եթե մի փոքր շեղվեք այդ մրցավազքից, կգտնեք իրական երջանկություն։ Նախորդ կյանքում պոետ կամ գրող եք եղել։
31. միայնության թիվ։ Փակված եք ինքներդ ձեր մեջ և միայնակ։ Ցանկացած ընկերակցությանը գերադասում եք գիրքը կամ զրույցն այնպիսի փիլիսոփայի հետ, ինչպիսին դուք եք։ Չդասավորված անձնական կյանքը չի նեղացնում ձեզ, այդ թվում՝ գումարի բացակայությունը։ Չէ՞ որ դուք բոլորից լավ գիտեք, որ այս ամենն ամենակարևորը չէ։ Նախորդ կյանքում վատ դերասան կամ կատակերգու չեք եղել։
32՝ ներդաշնակության թիվ։ Նպատակասլաց եք, ակտիվ և լավատես։ Դրական հարաբերություններ ունեք շատերի հետ։ Բայց քիչ խոսեք և շրջապատից թաքցրեք պլանները, հակառակ դեպքում կարող են իրականություն չդառնալ։ Նախորդ կյանքում ճանապարհորդ եք եղել, ով ոչ կին, ոչ էլ երեխաներ է ունեցել։
33՝ երջանիկ թիվ, որ երաշխավորում է հաջողություն և աջակցություն բոլոր նախաձեռնություններում, հաջողություն սիրո մեջ։ Ապագան լուսավոր և անամպ կլինի, հատկապես, եթե զարգացնեք ուսուցչի կարողությունը։ Նախորդ կյանքում կախարդ եք եղել և ազդել եք աշխարհի մեծագույն ղեկավարների ճակատագրի վրա։
34՝ մրցանակ։ Կյանքի ուղին սկսվել է դժվարություններով, սակայն կյանքի երկրորդ կեսում ձեզ կսպասի հաջողությունը։ 35 տարեկանից հետո ձեզ համար երաշխավորված է երջանիկ անձնական կյանքը, ֆինանսական լավ դրությունը, երեխաների սերը։ Մինչ այդ բազմաթիվ դժվարություններ են սպասվում։ Նախորդ կյանքում ասպետ եք եղել, ով մահացել է վաղ տարիքում։
35՝ մահացու վտանգ ապագայում։ Ցավոք, կյանքում սպասվում են բազմաթիվ ստեր և հիասթափություններ, դավաճանություն սիրելի մարդուց, դժվարություններ երեխաների հետ՝ ալկոհոլի և թմրամիջոցների նկատմամբ սիրո պատճառով, ֆինանսական խնդիրներ։ Նախորդ կյանքում երգիչ եք եղել, ով դժվար ճակատագիր և չստացված անձնական կյանք է ունեցել։
36՝ տաժանակիր աշխատանք։ Կյանքում ամեն ինչի կհասնեք ձեր աշխատանքի միջոցով։ Ոչ ոք չի օգնի։ Անձնական կյանքը հազիվ թե հաջող դասավորվի։ Ովքեր ձեզ դուր են գալիս, կմերժեն ձեզ։ Կողակիցը ձեզ հետ կապրի միայն գումարի կամ կարգավիճակի համար։ Նախորդ կյանքում հանցագործ եք եղել։
37՝ բարու, երջանիկ սիրո և ընկերության նշան։ Ցանկացած նախաձեռնությունում հաջողություն է բերում և երջանկություն խոստանում ընտանեկան կյանքում։ Նախորդ կյանքում կրոնական գործիչ եք եղել։
38՝ ստի թիվ։ Կեղծավորությունը, դավաճանությունը մշտապես հետևելու են ձեզ։ Մի վստահեք որևէ մեկի, հատկապես՝ բիզնես գործընկերներին։ Նախորդ կյանքում թեթևաբարո կին եք եղել։
39՝ խելքի նշան։ Խելացի մարդ եք և մեծ ինտելեկտուալ, բայց նշանակալի թերություն ունեք՝ միշտ և բոլորին նախանձում եք։ դա խանգարում է ձեզ, առաջացնում հիվանդություններ և հակում՝ թմրամիջոցներ և ալկոհոլ օգտագործելու։ Նախորդ կյանքում խաղացող եք եղել։
40-48։ Գիտակցության բարձրագույն մակարդակ, որ հատուկ է մեծ ինտելեկտուալին, փիլիսոփային, ուսուցչին։ Ձեր խնդիրն է՝ հասկանալ գոյության բարձրագույն իմաստը և աշխարհի կառուցվածքի հիմքերը։
40՝ ճգնավորի թիվ։ Կյանքում միայնակ եք։ Միշտ սուզված եք ինքներդ ձեր մեջ և բացարձակ հասկանալի չեք շրջապատի համար։ Գումարի հարցում անհաջողակ եք, ընտանեկան կյանքում՝ էգոիստ։ Ընդ որում, սրանից որևէ մեկը ձեզ չի անհանգստացնում։ Նախորդ կյանքում գրող եք եղել։
41՝ մագնիսի թիվ։ Շատ զգացմունքային եք և գրավիչ՝ չնայած հնարավոր է՝ առանձնապես գեղեցկություն չունեք։ Ձեր կողքին միշտ բազմաթիվ երկրպագուներ կան, ընկերներ։ Առանց շրջապատի չեք պատկերացնում ձեզ։ Եթե ավելի ուշադիր լինենք, կպարզվի, որ փակ եք, էգոիստ և օգուտի համար ընդունակ եք խաբերության։ Նախորդ կյանքում գեղեցկուհի պոետ եք եղել, ով շատ տղամարդկանց է խելքահան արել։
42՝ երջանիկ թիվ։ Սթափ միտք ունեք և պրակտիկ մոտեցում կյանքին։ Այդ պատճառով էլ երաշխավորված է հաջողությունը ցանկացած գործում, կարող եք չանհանգստանալ ապագայի համար։ Նախորդ կյանքում գարեջուր պատրաստող եք եղել և ապրել եք Գերմանիայում։
43՝ փորձությունների նշան։ Կյանքի հարվածները կուղեկցեն ձեզ։ Կոնֆլիկտներ կառաջանան ինչպես՝ աշխատավայրում, այնպես էլ՝ ընտանեկան կյանքում։ Նախորդ կյանքում թագավորական անձ եք եղել, ում գլխատել են ամուսնուն դավաճանելու համար։
44՝ զգուշացում վտանգի մասին։ Վտանգներն ու ողբերգությունները մշտապես կուղեկցեն ձեզ։ Զգույշ եղեք և շրջահայաց։ Նախորդ կյանքում դահիճ եք եղել, ով բազմաթիվ կյանքեր է կործանել։
45՝ մրցանակի թիվ։ Արդյունավետ մտածողություն, աշխատանքի և բարձր ինտելեկտուալ հատկությունների շնորհիվ պարտադիր կպարգևատրվեք։ 40 տարեկանից հետո ոչնչի կարիք չեք ունենա։ Կյանքի առաջին կեսին շատ հիասթափություններ և կորուստներ կլինեն։ Նախորդ կյանքում բժիշկ եք եղել, ով բազմաթիվ կյանքեր է փրկել։
46՝ երջանիկ սիրո և ընկերության նշան։ Հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերություններում ներդաշնակությունը և համատեղ ծրագրերում հաջողությունը երաշխավորված են։ Կյանքում ամեն ինչ լավ կլինի, եթե ամուսնանաք փոխադարձ սիրո և վստահության առկայության դեպքում։ Ստիպողական կամ հաշվենկատ ամուսնությունը երջանկություն չի բերի։ Նախորդ կյանքում զորահրամանատար եք եղել, ով մահացել է մարտի դաշտում։
47՝ կեղծավորության թիվ։ Պաշտում եք խնջույքներն ու հավաքույթները։ Բայց ոչ բոլոր ընկերներն են անկեղծ ձեզ հետ։ Այդ պատճառով էլ կբախվեք ստի, նույնիսկ դավաճանության հետ։ Նախորդ կյանքում քիմիկոս կամ աղանդավոր եք եղել, ով չափազանց առանձնացված կյանք է վարել։
48՝ մարտիկի նշան։ Խոսում է այն մասին, որ լիդերի մեծ պոտենցիալ ունեք։ Ենթադրում է անսպասելի կարիերա։ Բարենպաստ է զինվորականների, սպորտսմենների և քաղաքական լիդերների համար։ Նախորդ կյանքում զինագործ եք եղել, ով նվիրված է եղել իր գործին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը