
Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիн, որը պարբերաբար ելույթ է ունենում Երեւանում, կոչով դիմել է համաշխարհային հանրությանն Արցախում իրավիճակի հետ կապված։
«Բոլորին խնդրում եմ աղոթել Հայաստանի համար՝ հիասքանչ երկիր հիանալի մարդկանցով, որն արժանի չէ նման վերաբերմունքի։ Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ բան ձեռնարկի, քանի որ անիմաստ է ժամանակ ձգել։ Ես ամբողջ սրտով հույս ունեմ, որ Արցախում ամեն ինչ կարող է արագ լուծվել։ Սիրում եմ քեզ, Հայաստան»,- գրել է նա։
Այս տարվա մայիսին երաժիշտը գրել էր, որ վաղուց էր երազում կատարել Փաթ Մեթենի «Letter from Home» ստեղծագործությունը։ Երազանքն իրականացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի մասնակցությամբ։